event
  • 31 օգս, 2020

Ramen վիրուսը (2001թ. հունվար) հաշված օրերի ընթացքում խոցեց Linux օպերացիոն համակարգի բազայում գործող խոշոր կորպորատիվ համակարգեր:

Տվյալ վիրուսի մասին առաջին լուրերը ստացվեցին Արևելյան Եվրոպայի երկրներից, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այն հենց այդտեղ է ստեղծվել: 

Արտաքինից անվնաս թվացող վիրուսն իրականում իրենից ահռելի վտանգ է ներկայացնում, քանի որ խախտում է սերվերի բնականոն ֆունկցիոնալությունը: http-սերվերի աշխատանքը խախտվում է պարունակության մեջ եղած բոլոր index.html ֆայլերի ոչնչացմամբ, սերվերին ftp անանուն հասանելիությունը արգելափակվում է, RPC և LPD ծառայությունները հեռացվում են, hosts.deny-ի միջոցով հասանելիության սահմանափակումները հանվում են:

Հենց այս վիրուսի հայտնվելով հերքվեց այն միֆը, որ Linux օպերացիոն համակարգը վիրուսների հարձակմանը ենթակա չէ: