Կիբեռանվտանգության սպառնալիքներն օրեցօր աճում են, և տարատեսակ խախտումների կամ տվյալների գողության մասին լուրերը ամեն օր են արձանագրվում: Նրանք, ովքեր ղեկավարում են միջին բիզնես, գիտեն, որ կիբեռանվտանգության ապահովումը շատ կարևոր է, և որ պետք է մեծ ուշադրություն դարձնել այդ խնդիրներին: Բիզնեսի անվտանգության ապահովումը այդքան դժվար չէ, որքան դրա մասին բազմաթիվ փորձագետներ խոսում են: Միասին մենք կարող ենք ներդնել անվտանգության կայուն միջոցներ:

Համակարգի և ծրագրային ապահովման ամրացում
Համակարգի և ծրագրային ապահովման ամրացումը դրանց անվտանգությունն ապահովելու միջոց է արտադրական միջավայր անցնելուց առաջ: Համակարգի կամ ծրագրային ապահովման անվտանգության բարելավմանն ուղղված ընթացակարգերի ցանկին զուգահեռ կարող են օգտագործվել նաև արտադրողի ուղեցույցները և ոլորտի ստանդարտ անվտանգության պահանջները:

Ներդնել ծրագրերի սպիտակ ցուցակ
Ծրագրերի սպիտակ ցուցակը հաստատված ծրագրերի ցանկը նշելու պրակտիկա է, որոնք թույլատրվում է օգտագործել համակարգիչներում: Սպիտակ ցուցակների նպատակն է համակարգիչները և ցանցերը պաշտպանել հնարավոր վնասաբեր ծրագրերից:

Սահմանափակել տվյալների հասանելիությունը
Պարբերաբար գնահատել համակարգը և ապահովել, որ անձնակազմին հասանելի լինեն միայն այն տվյալները և ցանցերը, որոնք անհրաժեշտ են աշխատանքը կատարելու համար: Որքան քիչ մարդ է տիրապետում զգայուն տվյալների, այնքան ավելի քիչ հավանական է, որ այդ տվյալները կշահարկվեն:

Պարբերաբար գնահատել իրավասությունները
Պարբերաբար գնահատել ցանցի տարբեր համակարգերի իրավասությունները: Աշխատակազմի շրջանառության կամ ծավալվող դերերի հետևանքով իրավասությունները պետք է պարբերաբար թարմացվեն և վերանայվեն:

Վերահսկվել արտաքին կրիչները
Վերահսկել արտաքին կրիչները և միացված սարքերը, որոնք կարող են կրել կամ փոխանցել վնասաբեր ծրագիրը համակարգչին: Թույլ չտալ որևէ մեկին պարզապես բերել արտաքին կրիչ: Նույնիսկ արգելափակել արտաքին կրիչները, որպեսզի աշխատակիցները չկարողանան տեղեկատվություն տեղափոխել դրանց վրա:

Պաշտպանել շարժական սարքերը
Շարժական սարքերը կարող են ստեղծել անվտանգության և կառավարման զգալի խնդիրներ, եթե նրանք պարունակում են գաղտնի տեղեկատվություն կամ հասանելի են կորպորատիվ ցանցում: Գաղտնաբառով պաշտպանել շարժական սարքերը, ծածկագրել տվյալները և տեղադրել անվտանգության ծրագրեր` հանրային ցանցերում նրանց տեղեկատվությունը հաքերներից պաշտպանելու համար

Վիրտուալ լոկալ ցանցեր
Վիրտուալ լոկալ ցանցերը (VLAN) մի խումբ սարքեր են, որոնք, չնայած իրենց ֆիզիկական բաշխմանը, գտնվում են նույն լոկալ ցանցում: Սա կտրուկ բարելավում է նման ցանցի անվտանգությունը: VLAN- ները նաև թույլ են տալիս բաժանել սարքերը կամ ստորաբաժանումները տարբեր ցանցեր` բարելավելով անվտանգությունը (ցանցի սեգմենտացիա):

Վիրտուալ մասնավոր ցանց
Վիրտուալ մասնավոր ցանց (VPN) օգտագործելը անվտանգության պարզ, բայց հուսալի միջոց է: Այն պաշտպանում է ցանցը ոչ անվտանգ ցանցերից՝ ծածկագրելով տեղեկատվությունը և ապահովելով անվտանգ հաղորդակցություն:

Անլար ցանցերի անվտանգություն
Անլար ցանցերի անվտանգությունը չարտոնված մուտքի կամ անլար ցանցերի օգտագործման հետևանքով համակարգչի տվյալների վնասման կանխարգելումն է: Անլար ցանցի օգտագործման դեպքում ապահովել նրա անվտանգությունը, ծածկագրումը և անտեսանելիությունը:

Ցանցի մոնիթորինգ
Կիբեռանվտանգության մոնիտորինգի համակարգի միջոցով հնարավոր է հետևողականորեն վերահսկել բիզնեսի կարևորագույն համակարգերը և տվյալները: Դա հնարավորություն կտա իմանալ որևէ կասկածելի գործողության կամ տվյալների խախտման մասին:

Իրականացնել խոցելիության սկանավորում
Տեղեկատվական ենթակառուցվածքի խոցելիության սկանավորումների իրականացումը օգնում է բացահայտել համակարգերում անվտանգության թույլ կողմերը: