event
  • 28 հնս, 2021

Ամերիկյան Microsoft կորպորացիան հայտարարել է Nobelium խմբավորման կողմից նոր կիբերհարձակման մասին: Ընկերությունը կարծում է, որ դա ռուսական խումբն է, որը պատասխանատու է 2020 թվականին SolarWinds ծրագրային ապահովման վրա զանգվածային հաքերային հարձակման համար:

Microsoft-ի տվյալներով՝ նոր հարձակումները թիրախավորել են 36 երկրների օգտատերերի, հիմնականում՝ ԱՄՆ-ում , Մեծ Բրիտանիայում , Կանադայում եւ Գերմանիայում: Հարձակվողների թիրախը եղել են ՏՏ ընկերությունները, պետական ​​գործակալությունները, ՀԿ-ները, վերլուծական կենտրոնները եւ ֆինանսական ծառայությունները:

Ընկերությունից հայտնել են, որ հաքերների գործողությունների մեծ մասն անհաջող է եղել: Մինչ օրս հայտնի է միայն երեք հաստատության մասին, որոնց տվյալներն հաջողվել է չարտոնված մուտք ունենալ, եւ Microsoft-ը նրանց նախազգուշացրել է հաքերների գործողությունների մասին:

Կորպորացիան նաեւ վնասակար ծրագրային ապահովում է հայտնաբերել, որը տեղադրված էր Microsoft-ի հաճախորդների աջակցության ծառայությանը պատկանող սարքի վրա: Ընկերության տվյալներով՝ հաքերներն այն օգտագործել են «իրենց ավելի լայն քարոզչության շրջանակներում նպատակային գրոհներ սկսելու համար»: