- 9 ապր, 2020
Մի շարք խոշոր միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ համախմբվեցին Covid-19 պանդեմիայի դեմ պայքարի շուրջ, և ստեղծեցին wirzum.com/am_am/about/ կայքը, որն աշխատում է շուրջ 10 լեզվով, այն մեկ հարթակում համախմբում է տվյալ երկրի կամ տարածաշրջանի կազմակերպություններին, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնելու պանդեմիայի ընթացքում օգնության կարիք ունեցող տարեց մարդկանց: Կայքում որպես կամավոր կարող են անդամագրվել բոլոր ցանկացողները, ինչպես նաև հենց կայքում կարող են օգնության հայտ ներկայացնել դրա կարիքն ունեցող բոլոր տարեց քաղաքացիները: Կայքի ստեղծման հարցում իրենց մասնակցությունն են ունեցել մեր հայազգի գործընկերները՝ Մովսես Ձավարյանի գլխավորությամբ: