- 2 օգս, 2020
Ռեզիդենտ ֆայլերի վիրուսների Suriv ընտանիքի ամենահայտնի մոդիֆիկացիան իսրայելցի անհայտ ծրագրավորողի Jerusalem կոչվող վիրուսն էր, որը գլոբալ վիրուսային համաճարակի, առաջին իրական պանդեմիայի պատճառ դարձավ: Հենց այս վիրուսը սկիզբ դրեց համակարգչային առաջին պանդեմիաներին, որոնք տարբեր երկրների մասշտաբով տարածվող վիրուսային համաճարակներ են:
Jerusalem վիրուսը մի քանի վնասակար ֆունկցիա էր կատարում: Առավել վնասակարը ուրբաթ 13 ամսաթվով համակարգիչ բեռնվող բոլոր ծրագրերի ոչնչացումն էր: Քանի որ ուրբաթ 13 շաբաթվա և ամսվա օրերի միջև համընկնումը հազվադեպ է լինում, ժամանակի մեծ մասը վիրուսն աննկատ էր տարածվում՝ առանց օգտատերերի գործողություններին որևիցէ միջամտության: Մինչդեռ համակարգչի հիշողության մեջ բեռնումից 30 րոպե անց վիրուսը XT համակարգիչների աշխատանքը դանդաղեցնում էր 5 անգամ , ինչպես նաև էկրանի տեքստային պատուհանում ցուցադրում էր փոքրիկ սև ուղղանկյուն: