event
  • 11 հլս, 2020

Առաջին ցանցային վիրուս Creeper-ը հայտնվեց 70-ական թթ.-ների սկզբներին Arpanet ռազմական համակարգչային ցանցում, որը Ինտերնետի նախատիպն էր: Ծրագիրը կարողանում էր մոդեմի միջոցով ինքնուրույն մուտք գործել ցանց և իր իսկ պատճենը պահպանել հեռավար աշխատող համակարգչում: Վարակված համակարգերում վիրուսը հայտնվում էր հետևյալ գրառմամբ. ,,Ես CREEPER-ն եմ բռնի՛ր ինձ, եթե կարող ես:Վիրուսն ընդհանուր առմամբ անվնաս էր, սակայն անձնակազմին նյարդայնացնում էր:
Անմեղ, բայց կպչուն վիրուսի ոչնչացման համար մի անհայտ անձ ստեղծեց Reaper ծրագիրը: Ըստ էության, դա նույնպես վիրուս էր, որն անտիվիրուսին բնորոշ որոշակի գործառույթներ էր կատարում. Reaper-ը տարածվում էր ցանցով և Creeper վիրուսի հայտնաբերման դեպքում ոչնչացնում էր դրան: