- 21 օգս, 2020
2019թ. ապրիլին UpGuard ընկերության կիբեռ անվտանգության մասնագետները հայտնաբերեցին, որ Facebook սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալները բաց հասանելիություն ունեն, որոնք հավաքվել են սոց.ցանցի հավելվածի ծրագրավորման աշխատանքները կատարող երրորդ կողմից: Ուսումնասիրություն կատարողները անձնական տվյալների երկու արխիվ հայտնաբերեցին: Դրանցից մեկը, որը մշակվել էր մեքսիկական Cultura Colectiva մեդիա ընկերության կողմից, 146GB ծավալով ինֆորմացիա էր պարունակում , որի մեջ առկա էր ավելի քան 540 մլն արձանագրություն սոց.ցանցում մեկնաբանությունների, հավանումների, սմայլիկների, անունների, հաշիվների ID-ների և այլնի մասին: Նույնատիպ դեպք կրկին գրանցվեց բավականին վերջերս, որը լուրջ անհանգստություն առաջացրեց օգտատերերի անձնական տվյալների ոչ օրինական օգտագործման պոտենցիալ հնարավորության տեսանկյունից: