event
  • 25 նմբ, 2021

Ինչպես գիտեք, աշխարհում ամեն տարվա նոյեմբերի վերջին ուրբաթ օրը հայտարարվում է տարվա ամենամեծ զեղչերի օրը «Black Friday», շա՜տ խանութներում լինում են խելահեղ զեղչեր:

Ահա մի քանի խորհուրդ զերծարարություններից խուսափելու համար։

Google-ում որոնի'ր տվյալ խանութը և փորձի'ր գտնել հաճախորդների կարծիքները։ Եթե խանութն ունի որոշակի մեկնաբանություններ, ապա անպայման պետք է ծանոթանալ դրանց, քանի որ դրանք կարող են լինել կեղծ կամ գրված լինել խանութի ներկայացուցիչների կողմից:

Հիշի'ր, որ կեղծ մեկնաբանություններն ապրանքի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացնում և հմտորեն շրջանցում են թերությունները` ներկայացնելով դրանք որպես առավելություն:

Եթե որևէ խանութի կողմից քո էլ.հասցեին ստացել ես հատուկ առաջարկ, ապա հղումով անցնելուց առաջ համոզվի'ր, որ այդ հաղորդագրությունը ստացել ես տվյալ բրենդի պաշտոնական ներկայացուցչից, այլ ոչ անանում օգտատիրոջից;

Խուսափի'ր նաև տարբեր սոցիալական կայքերում տեղադրված շահումների և գովազդային հղումներից, որոնք տանում են անհավանական զեղչերով և ցածր գներով կասկածելի օնլայն խանութների էջեր:

Ստուգի'ր կայքի հուսալիությունը օգտվելով https:/ -ով սկսվող կայքերից:

Եթե կայքը սկսվում է https:/-ով, դա հավաստիացնում է, որ կայքին տրամադրված քո տեղեկատվությունը հասանելի է միայն քեզ և կայքի սերվերներին, քանի որ https:/ -ով սկսվող կայքերի հղման կողքին պարտադիր լինում է կողպեքի նշան։

Գնում կատարելիս լրացրո'ւ միայն անհրաժեշտ տվյալները

Էլհասցե կամ հեռախոսահամար

Անուն/ազգանուն և հասցե։ Այս տվյալներն անհրաժեշտ են լինելու գնումն առաքելիս։

Քարտի համար, վավերականության ժամկետ և CVV