event
  • 13 հլս, 2021

Microsoft ընկերությունը թույլ կտա օգտվողներին վերադառնալ Windows 10-ին, նոր օպերացիոն համակարգը չհավանելու դեպքում: Այս մասին ընկերությանը հղումով հաղորդում է Pcworld-ը:

Windows 11-ի մշակողները օպերացիոն համակարգը տեղադրելուց հետո 10 օր ժամանակ կտան, որպեսզի օգտվողը կարողանա գնահատել դրա հարմարավետությունն իր համար: Եթե օպերացիոն համակարգը դուր չգա, ապա «Համակարգի վերականգնում» բաժնի միջոցով այն կարող է կրկին վերադառնալ նախկին Windows 10-ին:

Բայց նույնիսկ այդ ժամանակահատվածից հետո օգտվողները չեն զրկվի լավագույն «տասնյակ» վերադառնալու հնարավորությունից: Գործընթացն ինքը համակարգի ամբողջական «բեքափ» եւ Windows-ի լիարժեք տեղադրում կանցնի:

Ներկայիս Windows 10-ի աջակցության դադարեցման մասին ազդարարվել է 2025 թվականի համար, դրանից հետո համակարգը կդադարի մեծ թարմացումներ ստանալ, սակայն Microsoft-ը կշարունակի անվտանգության պատչեր թողարկել։