event
  • 4 փտր, 2021

Տվյալների պաշպանությունը դարձել է 21-րդ դարի կարևորագույն հարցերից մեկը, ուստի առանձնացրել ենք մի քանի կետեր, որոնց շնորհիվ կխուսափեք հնարավոր զեղծարարություններից։

✔️ Զե՛րծ մնացեք անծանոթ և կասկածելի ծագման կայքերում Ձեր վճարային քարտի տվյալների` մասնավորապես՝ քարտի համարի, վավերականության ժամկետի, CVV կոդի և 3D secure կոդի տվյալների տրամադրումից,

✔️Նամակագրությամբ (Viber, WhatsApp, Messenger, Telegram և այլն) և հեռախոսազանգերի միջոցով մի՛ քննարկեք և մի՛ տրամադրեք Ձեր անձնական տվյալները՝ մասնավորապես՝ քարտի համարը և CVV կոդը, ինչպես նաև անձնագրային տվյալներ,

✔️ Մի՛ հավատացեք անհայտ ծագման աղբյուրներից ստացվող տարատեսակ առցանց խաղարկությունների և մրցույթների մասնակցության հրավերներին՝

անցնել առաջարկվող հղումներով և ներբեռնել առաջարկվող նյութերը,

Նշված տվյալները կարող են օգտագործվել Ձեր տվյալները զեղծարար նպատակներով օգտագործելու և գումարներ շորթելու համար: Եղեք պաշպանված!