- 10 հնս, 2021
Կիբեռբուլինգ տերմինի մասին լսել ենք բոլորս ,բայց քչերս գիտենք դրա նշանակությունը։
Կիբեռբուլինգը առցանց հարձակումների ամենաքայքայիչ տեսակներից մեկն է, քանի որ հարձակվողները երբեմն զոհին պատճառում են ամենամեծ հոգեբանական տրավման և նվաստացնում են ։Սովորաբար կիբեռբուլինգը արտահայտվում է զոհին սպառնացող հաղորդագրություններ ուղարկելու կամ սոցիալական ցանցերում նվաստացուցիչ լուսանկարներ և տեսանյութեր տեղադրելու կամ նույնիսկ կեղծ կայքեր ստեղծելու միջոցով, որոնք նվաստացուցիչ են զոհի համար: Կիբերհետապնդման հետևանքները հաճախ ճակատագրական են:
Որտե՞ղ են հիմնականում տեղի ունենում կիբեռբուլինգի դեպքերը
Մեդիա հարթակներում, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Snapchat-ը և TikTok-ը։
Ֆոտո և վիդեո հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն ունեցող հավելվածներում՝ Messenger, Viber, WhatsApp:
Օնլայն խաղային հարթակներում
Օնլայն ֆորումներում, նեղ համայնքային հարթակներում
Ինչպես պաշտպանել ինքներդ Ձեզ կիբեռբուլինգից
Երբեք մի տեղադրեք անձնական տեղեկություններ
Միշտ ստուգեք TO: դաշտը
Երբեք մի բացեք անծանոթ մարդկանց հաղորդագրությունները
Մի փոխանցեք շղթայական նամակներ կամ երկար նամակներ
Հաղորդագրություններ փոխանցելիս օգտագործեք BCC: դաշտը
Սրբագրեք ձեր հաղորդագրությունները
Զգուշացեք անձնական թեմաներ քննարկելուց
Մի տեղադրեք Ձեր էջում այնպիսի նյութեր կամ տեղեկություններ որոնք խիստ անձնական են ։
Կիբեռբուլինգի հետևանքները երբեմն ճակատագրական են հատկապես դեռահասների համար:
Կիբեռբուլինգի ենթարկված անձանց համար լավագույն տարբերակը այդ մասին բարձրաձայնելը և կիսվելն է՝ ծնողի և հոգեբանի հետ ներկայացնելով իրավիճակը։
Նշենք, որ բոլոր հարթակներնը ունեն բողոքարկելու իրավունք (report)։
Եղեք տեղեկացված և խուսափեք հետագա խնդիրներից;: