event
  • 26 մյս, 2021

Վերջին տասնամյակում կասկածելի կայքերի , ֆիշինգային հարձակումների և հաքերային հարձակումների աճման հետևանքով քաղաքացիները բախվում են բազմաթիվ խնդիրների , ինչպիսիք են ՝ տվյալների արտահոսքը , դրամական շորթումները և որ ամենակարևորն է բանկային տվյալների տարածումը։

Կիբեռհանցագործների թիրախում հիմնականում հայտնվում են անտեղյակ օգտատերերը `մեծահասակները և երեխաները , որոնք տեսնելով հաճելի առաջարկ շահումի կամ հեշտ գումար վաստակելու վերաբերյալ անցնում են հղմամբ և դառնում կիբեռհանցագործության զոհ։

📍Ստորև Ձեզ ենք ներկայացնում պարզ քայլեր, որոնց օգնությամբ Դուք կխուսափեք հնարավոր հանցանքներից և Report-ի օգնությամբ կկանխեք տվյալ կայքի տարածումը։👇

🔗Բացել https://safebrowsing.google.com/safebrowsing/report_phish/ կայքը,

🔗Գրանցել կայքի հասցեն,

🔗Գրել պատճառը, ինչու չօգտվել կայքից,

🔗Սեղմել Submit Report կոճակը,

🔒Այդպիսով դուք կօգնեք օգտատերերին խուսափել կիբեռ–ծուղակներից և Ձեր լուման կունենաք համացանքը ֆիշինգային հարձակումներից պաշպանելու գործում։