- 4 փտր, 2021
Կիբեռանվտանգությունը արդի աշխարհի կարևորագույն հարցերից մեկն է, քանի որ աշխարհում լայն տարածում է գտել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը տարբեր տիպի հիմնախնդիրների լուծման համար: Դրան զուգահեռ աստիճանաբար աճում է կիբեռհարձակումների ենթարկվելու հավանականությունը։
Կիբերհանցագործությունների ռիսկը նվազեցնելու և անվտանգությունը բարձրացնելու համար կարող եք ձեռնարկել հետևյալ երեք պարզ քայլերը։
Տեղեկացրեք կազմակերպության բոլոր աշխատակիցներին սոցիալական ինժինիրինգի ռիսկերի մասին, ինչպիսիք են ֆիշինգային էլ. փոստերը և անհայտ ծագման հավելվածները։
Ներդրումներ կատարեք այն գործիքների մեջ, որոնք սահմանափակում են տեղեկատվության կորուստը, վերահսկում են ՝ երրորդ կողմի ռիսկերը և շարունակաբար ստուգում տվյալների ազդեցության ու արտահոսքի հարաբերակցությունը։
Ծախսերը նվազեցնելու համար օգտագործեք հատուկ մեխանիզմներ, օրինակ` վաճառողների գնահատման հարցաթերթիկներն ավտոմատ կերպով ուղարկելը`որպես կիբերանվտանգության ռիսկի գնահատման ընդհանուր ռազմավարության մաս: