event
  • 10 հնս, 2026

Շատերը կարծում են, որ ուժեղ password ունենալը բավարար է,սակայն այսօր account-ների մեծ մասը վտանգի է ենթարկվում ոչ թե տեխնիկական բարդ հարձակումների, այլ մարդկային սխալների պատճառով՝ phishing հղումներ, verification code-ների փոխանցում կամ թույլ անվտանգության կարգավորումներ։

Թվային միջավայրում մեր account-ները հաճախ պարունակում են ոչ միայն անձնական տվյալներ, այլև աշխատանքային հաղորդակցություն, կոնտակտներ և զգայուն տեղեկատվություն։ Այդ պատճառով կիբեռանվտանգությունը սկսվում է ամենօրյա սովորություններից։
Ահա մի քանի կարևոր քայլ․
✅ Օգտագործեք ուժեղ և եզակի password-ներ յուրաքանչյուր հարթակի համար
✅ Միացրեք Two-Factor Authentication (2FA)
✅ Զգուշությամբ վերաբերվեք կասկածելի հղումներին և հաղորդագրություններին
✅ Պարբերաբար ստուգեք account-ի ակտիվ սեսիաները և մուտքերը
✅ Երբեք մի փոխանցեք verification code-ները երրորդ անձանց

Կիբեռանվտանգությունը միայն IT թիմերի պատասխանատվությունը չէ,այն յուրաքանչյուր օգտատիրոջ ամենօրյա վարքագծի մի մասն է։


Իսկ դուք ո՞ր քայլն եք համարում ամենակարևորը account-ների պաշտպանության համար։