event
  • 25 մրտ, 2020

ՀՀ֊ում արտակարգ դրություն հայտարարելու հետևանքով արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Հայ֊Ռուսական համալսարանն անցել է հեռավար աշխատանքային ռեժիմի։ Համալսարանի առցանց֊հեռավար ուսուցման ու վարչական աշխատանքի արդյունավետ կազմակերպումն իրականացնում է ԴԻՋԻՖԵՆՍ ընկերության արհեստավարժ թիմը՝ կիրառելով տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից բոլոր տեխնոլոգիաները։ Դասապրոցեսն անցկացվում է Moodle, Zoom և Google Meet հարթակների միջոցով։ Համալսարանում կատարվում են առցանց դասալսումներ, ընթացիկ քննությունները վերահսկվում են աուդիտի բաժնի և բուհի ռեկտորի կողմից։