- 15 հնս, 2020
Brain -ը միգուցեև ամենաավերիչ վիրուսը չէր, բայց 1986թ.-ին այն դարձավ առաջինը, որի թիրախը Microsoft-ի DOS օպերացիոն համակարգով աշխատող անհատական համակարգիչներն էին:
Վիրուսն օպերատիվ հիշողության ահռելի քանակ էր զբաղեցնում և մոնիտորների էկրաններին վիրուսի առկայության մասին հաղորդագրություն էր ցույց տալիս:
Վիրուսը նաև ինֆորմացնում էր, որ անհրաժեշտ է հեռախոսի տվյալ համարին զանգահարել՝ վիրուսն ապաակտիվացնելու համար: Հեռախոսահամարը պաղեստինցի երկու եղբայրներին էր պատկանում, որոնք Brain վիրուսը մշակողներն էին: Նրանք հավատացնում էին, որ չեն ցանկացել նման խնդիրներ ստեղծել, այլ ընդամենը բժշկական ծրագրային ապահովման համար պատճենումից պաշտպանության միջոց են ստեղծել, բայց հայտնվել է ինչ-որ մեկն, ով պատճենել է ծրագրային կոդի մի մասը: Եվ եղբայրները ստացան ավելին, քան նախատեսել էին՝ ամբողջ աշխարհի մասշտաբով խնդրանքներ վիրուսից դեզինֆեկցիա կատարելու համար:
Պատմության բարոյական կո՞ղմը. զգո՛ւյշ եղեք ինչ-որ բան ծրագրավորելիս։