event
  • 2 դկտ, 2020

WannaCry, հայտնի է նաև WannaCrypt, WCry, WanaCrypt0r 2.0 и Wanna Decryptor, վնասակար վիրուս է, որը համարվում է նաև ցանցային որդ. Խաթարում է օգտատերերի բանկային և դրամական հաշիվները՝ վնասելով միայն այն համակարգիչները, որոնք աշխատում են Microsoft Windows օպերացիոն համակարգով: Այս վնասակար ծրագիրը կոդավորում է համակարգչում առկա բոլոր ֆայլերը և ապակոդավորման համար գումար է պահանջում: Նրա մասսայական գործընթացն սկսվել է 2017 թվականի մայիսի 12-ից, առաջին թիրախային համակարգիչները Իսպանիայում էին, որից հետո կաթվածահար եղան նաև այլ երկրների համակարգիչներ: Նրանց շարքերում հայտնվեցին Ռուսաստանը, Ուկրաինան, Հնդկաստանը: Տարբեր բարդության աստիճաններով վնասվեցին ավելի քան 500 հազար համակարգիչներ, որոնք պատկանում էին անհատների, կոմերցիոն կազմակերպությունների ու կառավարման համակարգերի, աշխարհի ավելի քան 150 երկրների: Վիրուսը համացանցը կաթվածահար արեց 2017 թ.-ին: