- 17 օգս, 2020
Cabir-ը (2004թ. հունիս) առաջին ցանցային վիրուսն էր, որը տարածվում էր Bluetooth ծրագրի միջոցով և վարակում OS Symbian համակարգով աշխատող բջջային հեռախոսները: Այս վիրուսի հայտնվելով՝ պարզ դարձավ, որ այսուհանդերձ վարակման ենթական են ոչ միայն համակարգիչները, այլև՝ սմարտֆոնները: Մեր օրերում սմարտֆոններին սպառնացող վտանգավոր վիրուսների թիվը միլիոնների է հասնում: Իսկ սկսվեց ամեն ինչ հեռավոր 2004թ.-ին: