- 20 հլս, 2020
1986թ. գերմանացի ծրագրավորող Ռալֆ Բուրգերը ծրագրի կողմից իր իսկ պատճենների ստեղծման հնարավորություն գտավ՝ սեփական կոդը COM ձևաչափի DOS ֆայլերում ավելացնելու ճանապարհով: Ծրագրի փորձարկված օրինակը, որը կոչվեց Virdem, ցուցադրվեց համակարգչային Chaos Computer Club գաղտնի հավաքի ժամանակ (1986 թ. դեկտեմբեր, Համբուրգ, Գերմանիա): Սա խթան հանդիսացավ հարյուր հազարավոր համակարգչային վիրուսների ստեղծման համար, որոնք մասամբ կամ ամբողջովին կիրառում էին հեղինակի նկարագրած գաղափարները: Փաստացի, այս վիրուսը սկիզբ դրեց վիրուսներից զանգվածային վարակումներին: