event
  • 28 հլս, 2020

Chameleon -ը (1990թթ. սկիզբ) առաջին պոլիմորֆիկ վիրուսն է: Դրա հեղինակը՝ Մարկ Ուոշբըրնը, Ռալֆ Բրյուգերի ,,Համակարգչային վիրուսներ.բարձր տեխնոլոգիաների հիվանդությունը,, կոչվող գրքից վերցրեց Vienna վիրուսի տվյալները, դրանց ավելացրեց Cascade վիրուսի ինքնակոդավորման կատարելագործված սկզբունքները(ինչպես վիրուսի, այնպես էլ հենց ապակոդավորողի արտաքին տվյալները փոփոխելու հատկությունը) , որոնք կիրառեց Chameleon վիրուսի ստեղծման համար:
Այս տեխնոլոգիան արագորեն սկսեց կիրառվել, ու Stealth տեխնոլոգիաների հետ համադրման և Armored պաշտպանիչ համակարգի կիրառման շնորհիվ նոր վիրուսների համար ստեղծեց հնարավորություն հզոր կերպով հակազդելու գոյություն ունեցող հակավիրուսային փաթեթներին:
Այս տեխնոլոգիայի ներմուծումով վիրուսների դեմ պայքարն անհամեմատ բարդացել է: