event
  • 6 օգս, 2020

1998թ. հունիսին թայվանական ծագման Win95.CIH անունով վիրուս հայտնաբերվեց, որը այնպիսի տրամաբանական հիմքով էր կառուցված, ինչը կոշտ սկավառակների և BIOS սկզբնական համակարգերի ողջ ինֆորմացիան ջնջող հատկություն ուներ: Ծրագրի գործի գցման ամսաթիվը համընկնում էր Չեռնոբիլի ատոմակայանի վթարի օրվա հետ, ինչի հետևանքով վիրուսը ստացավ երկրորդ՝ Chernobyl անվանումը: Հենց տվյալ վիրուսը բացահայտեց BIOS վերաձայնագրման համակարգի խոցելի լինելը: Այսպիսով, պարզվեց, որ վտանգավոր վիրուսային ծրագիրը կարող է վնասել ոչ միայն տեղեկատվությունը, այլև համակարգչային «երկաթի կտորը»: