event
  • 10 օգս, 2020

Concept (1995թ. ) վիրուսը առաջին մակրովիրուսն էր, որը վնասեց Microsoft Word փաստաթղթերը: Հենց 1995թ. պարզ դարձավ, որ ոչ միայն գործողության մեջ եղող, այլև փաստաթղթային ֆայլերը կարող են վարակվել:

Տվյալ վիրուսն առաձնակի վնասակարություն չուներ, նրա համաճարակը շատ թույլ էր առաջ ընթանում (մի քանի տարի շարունակ ) և այնքան էլ շատ համակարգիչներ չէին, որ վարակվեցին դրանով:

«Կասպերսկի անտիվիրուսի լաբորատորիան» ընդամենը 800 գանգատ էր գրանցել: Մեր օրերի համեմատ՝ Concept վիրուսի մասշտաբները բավական համեստ են: Սակայն 1995—1997թթ.-ի համար արդյունքները զգալի էին: ԻՆչպես փոքրիկ առվակն է հսկա գետի սկիզբ տալիս, այնպես էլ մակրովիրուսները կանխորոշեցին վիրուսների հսկա հոսք դեպի համաշխարհային ցանց:

Մակրովիրուսը շատ բան կարող է անել. համակարգչի կոշտ սկավառակը ֆորմատ անելը կամ ինչ-որ կարևոր նյութ գողանալը նրա համար խնդիր չի ներկայացնում: