- 25 հնս, 2020
Melissa-ն նոր` էլեկտրոնային փոստի դարաշրջանի վիրուս էր: Այն առաջինն էր, որն ուղարկվում էր էլ.փոստի հաղորդագրություններին կցված: Այն նաև առաջինն էր էլ.փոստի կոնտակտային բաժինը կոտրելու հարցում, և դա անելով՝ վիրուսն ուղարկվում էր օգտատիրոջ բոլոր կոնտակտային հասցեներին: Վիրուսն ուղարկվում է առաջին հայացքից անմեղ թվացող էլ. փոստի տեսքով, որտեղ խնդրվում է բացել կցված փաստաթուղթը: Իսկ ինչու՞ չբացել անհայտ ուղարկողի նամակը:
Սակայն ուղարկողն անհայտ անձ չէ: Պատկերացրեք՝ ստանում եք էլեկտրոնային նամակ Ձեր ղեկավարից, որում նա խնդրում է բացել փաստաթուղթը: Բնականաբար, կբացեք:Ուպս)) Իսկ հիշու՞մ եք, որ վիրուսը կոտրում էր օգտատիրոջ կոնտակտային հասցեների ցանկը ))
Դեվիդ Սմիթ հաքերը հայտարարեց, որ վիրուսը ստեղծել է Մելիսսա անունով մի աղջկա համար, որի հետ հանդիպելիս է եղել Ֆլորիդայում: