event
  • 31 օգս, 2020

2018թ. նոյեմբերին Marriott International- ը հայտարարեց, որ հաքերները գողացել են Starwood հյուրանոցի մոտ 500 միլիոն հաճախորդների տվյալներ:

Հաքերները հասանելիություն էին ձեռք բերել դեպի Starwood համակարգ դեռևս 2014թ. կատարած հարձակման ժամանակ և 2016թ. Մարիոթի կողմից Starwood-ը ձեռք բերելուց հետո դեռևս մնացել էին համակարգում: Սակայն դեպքի բացահայտումը կատարված չէր մինչև 2018թվականը:

Գաղտնազերծված տեղեկատվությունը պարունակում էր անուններ, կոնտակտային և անձնագրային տվյալներ, Starwood- ի առանցքային հյուրերի  հեռախոսահամարներ, ճանապարհորդական և անձնական այլ տեղեկություններ: Մարիոթը կարծում է, որ գողացել են ավելի քան 100 միլիոն հաճախորդի ֆինանսական ինֆորմացիա՝ կրեդիտ և դեբետային քարտերի համարներ, սակայն ընկերությանն անհայտ է՝ արդյոք հաքերները կարողացել են ապակոդավորել վարկային քարտի համարները:

Ըստ New York Times- ի՝  հաքերային հարձակումը ԱՄՆ քաղաքացիների  տվյալների հավաքագրման մասով Չինաստանի Անվտանգության նախարարության խոշոր լրտեսական նախաձեռնության մաս էր: Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա այս հարձակումը երկրի կառավարության կողմից կատարած ամենամեծամասշտաբ հաքերային հարձակումն  է: