event
  • 22 նմբ, 2021

Սույն թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում  տեղի ունեցավ կիբերանվտանգության ոլորտի ամենամյա ARMSEC կոնֆերանսը, որի շրջանակներում քննարկվեցին ՀՀ կիբերանվտանգության ոլորտի արդի տեխնոլոգիաները, մարտահրավերները և զարգացման հեռանկարները:

Հատուկ ուշադրության էր արժանի Գրանթ Թորնթոն ընկերության կողմից կազմակերպած CISO պանելային քննարկումը, որի ընթացքում ՀՀ կիբերնավտանգության ոլորտի փորձառու մասնագետները ներկայացրեցին CISO-ի հիմնական աշխատանքային գործառույթները, ոլորտի հեղինակավոր միջազգային հավաստագրերը, ինչպես նաև CISO-ի դերն ու կարևորությունը պետական և հանրային ծառայությունների ոլորտում:

CISO պանելային քննարկման մասնակիցների շարքում էր նաև Դիջիֆենս ընկերության համահիմնադիր Երվանդ Ջհանգիրյանը: