- 26 մյս, 2021
Ինչպես ասում են 21-րդ դարը տեխնոլոգիական զարգացման մեծ միտումներ ունի, ուստի առանձնացրել ենք մի քանի տեխնիկա, որոնք փոխել են մեր ապագան:
VR և АR տեխնոլոգիաներ.
Աճի բարձր միտում ունեցող տեխնոլոգիական լուծումները մեկը VR - վիրտուալ իրականության և AR - լրացվող իրականության տեխնոլոգիաներն են:Այն իր տարածումը գտել է Virtual Shop-երում, որպեսզի օգնի մարդկանց նախքան գնումը փորձարկել ապրանքը վիրտուալ տարբերակով ։
Իրերի ինտերնետ (IoT).
IoT-ն արդեն հնարավորություն է ընձեռել սարքերին և կենցաղային տեխնիկային ստանալ և փոխանակել տվյալներ ինտերնետով:
Համաձայն «Cisco» ընկերության ուսումնասիրությունների` այս տարվա վերջին կլինի 27,1 միլիարդ ցանցային սարք, և բոլոր ցանցային սարքերի 43%-ը կլինեն բջջային կապով:
Բժշկություն հեռավար տարբերակով.
Թվային առողջապահության և հեռավար բժշկության պահանջարկը աճեց դեռ 2020 COVID-19 համաճարակի ընթացքում, քանի որ անհրաժեշտ էր առանց իրական շփման խորհրդատվություն իրականացնել և նշանակումներ կատարել։
Հեռավար ուսուցում
Հեռավար ուսուցումը 2020-2021 թվականին դարձավ միակ միջոցը դասապրոցեսի անցկացման: Մարդիկ գրանցվում էին առցանց գրադարաններում,մասնակցում էին առցանց պարապունքների : Հեռավար ուսուցումը հնարավորություն է տալիս սովորել ցանկացած ժամի և ցանկացած վայրից։ Հավելենք, որ հեռավար դասընթացները հասանելի և մատչելի են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, քանի-որ կարիք չկար տնից դուրս գալու։
Նկատենք, որ տեխնոլոգիական աշխարհի զարգացումը կատարվում է ակնթարթորեն , այնպես որ պետք է հետևել զարգացումներին և լինել տեղեկացված։