- 18 փտր, 2022
2022թ-ին աշխարհը կտեսնի Իլոն Մասկի նոր արտադրանքը՝ Tesla Phone: Եվ դա կլինի ոչ միայն սմարթֆոն, որը կարող է մրցել այսօր շուկայում գերիշխող բոլոր հայտնի հսկաների հետ, այլ իսկապես լավագույն սմարթֆոնը, որն ամենայն հավանականությամբ մնացյալ սմարտֆոններին կթողնի իրենից մի քանի քայլ հետ:
Խոսվում է, որ այն ունենալու է 16Gb օպերատիվ հիշողություն, 512 Gb/1 Tb ներքին հիշողություն, և լիցքավորվելու է մինչ 10 րոպեն:
Ենթադրվում է, որ Իլոն Մասկն ինքը մասնակցել է Tesla Phone-ի մշակմանը, հետեւաբար, արտադրողները տեղադրել են այնպիսի մոդուլներ, որոնք լիովին նոր են բջջային արդյունաբերության համար:
Սմարթֆոնը հագեցած կլինի արևային մարտկոցով, որը թույլ է տալիս 30 րոպեում արևի տակ 20%-ով լիցքավորել սմարթֆոնը։
Ենթադրվում է, որ գաջեթի ներսում կտեղադրվի Marscoin արժույթի մայնինգի պրոցեսոր, կրիպտոարժույթը նույնպես մշակվել է Իլոն Մասկի կողմից: Model Pi-ն կկարողանա միանալ Starlink արբանյակային ինտերնետին, որը գործարկվել է Մասկի կողմից բետա թեստավորման ժամանակ։
Կանխատեսվում է որ ԱՄՆ-ում վաճառվելու է 1300-1400$ սահմաններում։