event
  • 24 օգս, 2020

Ըստ 2015թ Intermedia ընկերության կողմից շուրջ 2000 գրասենյակային աշխատողների շրջանում կատարած հարցումների՝ մասնակիցների 93%-ը խոստովանեց, որ գոնե մեկ անգամ խախտել է ինֆորմացիոն անվտանգության կանոնները: Ընդ որում՝ ՏՏ ոլորտի աշխատակիցների 67%-ը պատասխանեցին, որ թիմի անդամների հետ կիսվում են տարբեր թվային հաշիվների գաղտնաբառերով:

Կազմակերպության ներսում կիրառվող թույլ և ընդհանուր օգտագործման գաղտնաբառերը բարձրացնում են վիրուսներով «վարակման» հավանականությունը, իսկ հասանելիության իրավունքների ոչ պրոֆեսիոնալ բաշխումը տալիս է երրորդ անձանց համար դեպի ընկերության տվյալների բազա մուտքի հնարավորություն: