event
  • 9 հնս, 2020

I LOVE YOU վիրուսն ուղարկվում էր օգտատերերին սրտիկի տեսքով Ակնկալվում էր, որ օգտատերերը ռիսկի կդիմեն և կբացեն հավելվածը, որը սիրային նամակի տեսք ուներ: 
Իրո՞ք: Մարդիկ խաբվեցի՞ն դրան: Այո !!

2000թ. համացանցին միացված աշխարհի բոլոր համակարգիչների ուղիղ 10%-ը վարակվեց այդ վիրուսով:
Վիրուսը տարածվեց էլեկտրոնային փոստի կցորդների միջոցով, բայց այն նաև վնասակար գործունեություն էր ծավալում՝ համակարգչի կոշտ դիսկի վրա հայտնվելով: Այն ստիպում էր համակարգչին համացանցից գաղտնաբառերի գողացման հավելվածներ ներբեռնել:
Ամբողջ աշխարհում վիրուսի գործողություններից վնասը մլրդ դոլլարներ գնահատվեց:
Ի՞նչ չես անի հանուն սիրո: Այո, այնքան էլ շատ բան չէ: