- 29 հնս, 2020
Nimda վիրուսը (admin բառի հակառակը) 2001-ին պայթեցրեց կիբերհանցագործությունների աշխարհը և շատ արագ դարձավ ամենահզորը: Ընդամենը 22 րոպեում Nimda-ն անհայտ վիրուսից դարձավ մոլորակի ամենատարածված համակարգչային վիրուսը: Բայց ինչպես?
Այն տարածվում էր էլեկտրոնային փոստով, վեբ-կայքերի միջոցով և գտնում էր խոցելի տեղեր կորպորատիվ ցանցերում: Nimda-ն խաթարեց համացանցով տեղեկատվություն տարածելու բոլոր հնարավոր ալիքների աշխատանքը: Այն նույնիսկ օգտագործում էր այլ վիրուսների կողմից ստեղծած ուղիներ՝ սերվերներին հասնելու և համացանցի թրաֆիկը խաթարելու համար:
Nimda-ն համացանց ներխուժեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչության օրերին, ինչը կարծիք ստեղծեց, որ այն Ալ-Քաիդայի կիբերահաբեկչության նոր քաղաքականության առաջին ալիքն է: Սակայն այս կասկածներն անհիմն էին:
Չնայած վիրուսը շատ ցանցեր կոտրեց, սակայն մեր համացանցային ենթակառուցվածքն առ այսօր էլ կանգուն է: