event
  • 18 հնս, 2020

Սթորմ (թարգմ.՝ փոթորիկ) վիրուսն իր անունը ստացավ դրա տարածման ոճի հետ կապված: 2007 թ. սկզբին օգտատերերը էլեկտրոնային նամակներ էին ստանում «Եվրոպայում փոթորիկից 230 մահացածները» թեմայով և այս պատմության հղումով:
Ոչ մի դեպքում մի՛ սեղմեք նմանատիպ հղումների վրա: Ընդամենը մեկ քլիքը Ձեզ կտանի վիրուս պարունակող կայք և համակարգիչ կներբեռնեք վիրուսն ավտոմատ կերպով:

Բոլոր լրատվականները խոսում էին Սթորմի մասին, մինչդեռ վիրուսը շարունակում էր այդ պահին էլ մնալ նույնքան վտանգավոր ՝ վարակելով միլիոնավոր համակարգիչներ:

Ավելին, Սթորմը ժամանակի ընթացքում ավելի հզորացավ: Էլեկտրոնային փոստերին նամակներ էին ուղարկվում ինտերնետ-մատակարարի տեխնիկական աջակցության բաժնի անունից, որտեղ ասվում էր, որ անվտանգության համակարգը թարմացնելու համար անհրաժեշտ է անցնել տվյալ հղմամբ : Բայց քլիքից հետո ոչ թե անվտանգության համակարգն էր թարմացվում, այլ համակարգիչը վիրուսի հարձակման զոհ էր դառնում՝ ստանալով առցանց պոռնոյի, հայտնի անձանց լուսանկարների կամ էլեկտրոնային նամականիշների հղումներ :
Այսօր Սթորմը շարունակում է հանդիսանալ աշխարհի ամենավտանգավոր վիրուսներից մեկը, որը հարձակում է գործում անվտանգության համակարգերի վրա ամբողջ աշխարհով մեկ: Այն նորից ու նորից շարունակում է տարածվել, այդ թվում՝ բլոգերի նամակներում տեղադրված հղումներով և հայտարարությունների տեսքով: Ուշադիր եղե՛ք: