event
  • 2 հլս, 2020

«Code Red» ընտանիքի վիրուսները շատ վտանգավոր էին:

Համակարգիչը վիրուսով վարակելու համար օգտատիրոջից չէր պահանջվում որևէ գործողություն: Այն ամենը, ինչ պետք էր, համակարգչի՝ ինտերնետին միացված լինելն էր: Ընդամենը դրա հաշվին վիրուսները օգտվում էին  Windows օպերացիոն համակարգի խոցելիությունից: Եվ ի՞նչ  էին նրանք ի վերջո անում:

Նրանք ստեղծում էին լիարժեք հնարավորություն, որ վարակված համակարգիչը հեռավար կառավարելի լիներ: Իսկ դա հանցագործին հեռավորության վրա զոհի համակարգչից իրեն անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան վերցնելու և ստոր նպատակներով օգտագործելու հնարավորություն էր տալիս: Օրինակ՝ միացում էր կատարվել Սպիտակ տան համակարգիչներին: Ընդ որում՝ վարակված համակարգչի հասցեն գաղտնի չէր պահվում:

Բարեբախտաբար, ԱՄՆ կառավարությունը կարողացավ հաքերային հարձակումից խուսափելու համար դեպի այլ հասցե անցում կատարել, դե իսկ այլ կազմակերպությունների բախտն ավելի քիչ բերեց: Ի վերջո, 200000-ից ավելի սերվերներ տուժեցին Code Red վիրուսից 2001թվականին: