event
  • 2 հլս, 2020

«Morris» համակարգչային վիրուսը ստեղծվել է փորձարկման համար», - պնդում է Ռոբերտ Տապպան Մորրիսը, ով 1988թ.-ին Կորնելլ համալսարանի ասպիրանտ էր:
Նա տարածեց վիրուսը՝ փորձելով չափել համացանցի մեծության մասշտաբները, սակայն իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից: Վիրուսը հասավ թվով 6000 համալսարանական և կառավարական համակարգիչների՝ դանդաղեցնելով նրանց աշխատանքը, երբեմն նաև՝ դառնալով համակարգի անջատման պատճառ: Վիրուսը պատճենում էր ինքն իրեն անվերջ թվով անգամներ (հաճախ՝ միևնույն համակարգչի մեջ՝ մի քանի անգամ) և շարունակում էր տարածվել:
Մորրիսը դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց և տուգանվեց , բայց իր փոքրիկ հետազոտական պրոեկտի համար ազատազրկման չենթարկվեց: Այսօր նա Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր է: Հուսանք, որ նրա ուսանողները իրենց պրոֆեսորի սխալների վրա են սովորում։