Կիբեռանվտանգության կառուցվածքներ

Ամբողջ աշխարհի կազմակերպություններին հետաքրքրում է այն փաստը, թե ինչպե՞ս կարելի է անձեռնմխելի մնալ կիբեռ հարձակումներից, որոնք օրեցօր զարգանում են ավելի բարդ հարձակման վեկտորներով:

ՏՏ թիմերը մշտապես որոնում են նոր վնասաբեր ծրագրեր և վնասաբեր ծրագրային կոդեր, բայց արդյո՞ք դա կարող է կանխել բոլոր չնախատեսված կիբեռ հարձակումները:

Միանշանակ «ՈՉ», և դա է պատճառը, որ գոյություն ունի ռեակտիվ մոտեցում կազմակերպությունները կիբեռ հարձակումների հետևանքներից պաշտպանելու համար, և կիբեռանվտանգության պատշաճ պրակտիկայով կարելի է նվազեցնել զոհ դառնալու շանսերը:

Դրա համար կազմակերպությունները պետք է հետևեն կիբեռանվտանգության հատուկ կառուցվածքներին, որոնք կօգնեն նրանց վերահաստատել և ամրապնդել իրենց ՏՏ անվտանգությունը և զերծ մնալ կիբեռ հարձակումներից:

 

Ի՞նչ է կիբեռանվտանգության կառուցվածքը

Կիբեռանվտանգության կառուցվածքը քաղաքականությունների և ընթացակարգերի կանխորոշված մի շարք է, որը սահմանվում է կիբեռանվտանգության առաջատար կազմակերպությունների կողմից ձեռնարկատիրական միջավայրում կիբեռանվտանգության ռազմավարության կատարելագործման համար։ Այն փաստաթղթավորված է տեսական գիտելիքների և գործնական ընթացակարգերի համար:

Այս շրջանակները երբեմն նախագծված են որոշակի արդյունաբերության ոլորտի թիրախավորման համար և կառուցված են ձեռնարկությունների ցանցում գոյություն ունեցող անհայտ խոցելիությունների և սխալ կարգավորումների նվազեցման համար:
 

Ինչու՞ են կիբեռանվտանգության կառուցվածքները կարևոր կազմակերպությունների համար

Կիբեռանվտանգության կառուցվածքները կթարմացնեն ձեր առկա անվտանգության պրոտոկոլները և կբերեն անվտանգության նոր շերտեր, եթե դրանք դեռևս ներդված չեն:

Այս կառուցվածքները նաև կօգնեն ձեռնարկություններին հասկանալ, թե որտեղ են գտնվում իրենց անվտանգության չափանիշները և ինչպես կարող են բարելավել դրանք:

Քանի որ այս կառուցվածքները լավ մշակված և փորձարկված են տարբեր իրավիճակներում, ձեռնարկությունները կարող են վստահել դրանց հուսալիությանը:

 

Կիբեռանվտանգության կառուցվածքների տեսակները

 

ISO 27001/27002

Միջազգային ստանդարտացման կազմակերպությունը (ISO) միակն էր, որը մշակեց ISO27000-ը, որը ներառում է կիբեռանվտանգության կառուցվածքի բոլոր լայն ասպեկտները, որոնք կարող են կիրառվել ցանկացած բիզնեսի համար:

ISO2700- ը ամփոփումն է, ISO27001- ը՝ պահանջները, իսկ ISO27002- ը՝ իրականացման ընթացակարգերը:

Այս բոլոր կառուցվածքները փաստաթղթավորված են ձեռնարկություններին օգնելու իրենց կորպորատիվ ցանցերի անվտանգության հարցում:

 

NIST կիբեռանվտանգության կառուցվածք

ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը (NIST) ունի նմանատիպ քաղաքականություն և նորմեր, որոնք ուղղված են պետական մարմիններին տեղեկատվական անվտանգության արդյունավետ գործելակերպերի մշակմանը:

Այս կառուցվածքը կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում: Կառուցվածքի հինական ուշադրությունը ուղղված է չդասակարգված տեղեկավտության հսկողությանը:
 

NIST գաղտնիության կառուցվածք

NIST գաղտնիության շրջանակը կամավոր գործիք է, որը մշակվել է շահագրգիռ կողմերի հետ համատեղ, որոնք նպատակ ունեն օգնել կազմակերպություններին բացահայտել և կառավարել գաղտնիության ռիսկը՝ նորարարական ապրանքներ և ծառայություններ ստեղծելու համար` միաժամանակ պաշտպանելով անհատների գաղտնիությունը:

CIS կրիտիկական անվտանգության միջոցներ

Համացանցի անվտանգության կենտրոնի (CIS) 20 կրիտիկական անվտանգության միջոցները (նախկինում հայտնի որպես SANS 20 կրիտիկական անվտանգության միջոցներ) առաջատար փորձի պրակտիկաներ են, որոնք ստեղծված են կանգնեցնելու ներկայիս առավել վտանգավոր սպառնալիքները: Միայն համապատասխանությունը բավարար չէ հավանական հարձակումները մեղմելու և պաշտպանելու կրիտիկական տեղեկավությունը պաշտպանելու համար ։Քանի որ գոյություն չունի անթերի անվտանգություն, կազմակերպությունները կարող են նվազեցնել շահարկված լինելու շանսերը` շարժվելով համապատասխանության մոտեցումից ռիսկերի կառավարման մոտեցմանը` կենտրոնանալով արդյունավետության վրա: CIS 20 կրիտիկական անվտանգության միջոցների ներդրումը ձեր կազմակերպությունը վտանգավոր հարձակումներից պաշտպանելու լավագույն ուղիներից մեկն է:
 

Կիբեռանվտանգության կառուցվածքի ներդնում

Ձեռնարկության համար կիբեռանվտանգության ճիշտ կառուցվածքը պարզելուց հետո պետք է գործել ըստ փաստաթղթի ցուցումների: Դա կատարելու համար անհրաժեշտ է իրականացնել որոշակի քայլեր.

  • Բիզնեսներին առաջին հերթին անհրաժեշտ է փորձարկել և նույնականացնել անվտանգության ներկայիս վիճակը իրենց միջավայրի ներսում:
  • Վերլուծել առկա նախագծերը, դրանց մեջ ներգրավված գործընթացը և միջոցները:
  • Հասկանալ կիբեռանվտանգության կառուցվածքը՝ վերջինիս ծանոթանալով:
  • Տարբերակել ձեռնարկության ցանցում գոյություն ունեցող և չունեցող անվտանգության միջոցները:
  • Նույնականացնել անվտանգության շեղումները և սահմանել գործողությունների ծրագիր:
  • Իրականացնել գործողությունները սահմանված ժամկետներում:
  • Առանձնացնել անվտանգության միջոցները, որոնք գերազանցում են կառուցվածքով սահմանվածներին։
  • Քննարկել ամբողջ ծրագիրը շահագրգիռ կողմերի հետ և իրականացնել դրա ներդնումը:
  • Վերահսկել ներդրման գործընթացը:
  • Ստեղծել հաշվետվություններ և անցկացնել հանդիպումներ արդյունավետությունը գնահատելու համար:
  • Փաստաթղթավորել ամբողջ գործընթացը` աուդիտի և այլ նպաստների համար:

 

Կիբեռանվտանգության կառուցվածքները կարևոր դեր կխաղան անկանխատեսելի կիբեռ իրավիճակների հաստատման և պահպանման գործում՝ կազմակերպություններին զերծ պահելով կիբեռ հանցագործներից:

Բիզնեսները պետք է հասկանան այն պահանջները, որոնք անհրաժեշտ են կատարել, վերլուծել իրականացման ամբողջ ընթացակարգերը և ներդնել շահագրգիռ կողմերի հետ քննարկելուց հետո:
 

Առավելությունները

  • Կիբեռանվտանգության կառուցվածքները և դրաց վարած քաղաքականությունը կարող են համընկնել միմյանց հետ, ինչը թույլ կտա կազմակերպություններին համապատասխան նվազագույն ջանքեր գործադրել բազմաբնույթ կառուցվածքների հետ:
  • Ընդլայնված կիբեռանվտանգություն
  • Տվյալների ավելի լավ պաշտպանություն
  • Հեշտ համապատասխանության և աուդիտի կառավարում

 

Թերությունները

  • Իրականացումը կարող է երկար տևել՝ այդպիսով ազդելով արտադրողականության վրա
  • Անպատշաճ իրականացումը կարող է հանգեցնել անվտանգության խնդիրների
  • Կարող են կիրառվել ֆինանսական սահմանափակումներ

 

Քանի որ վերջերս կիբեռ հարձակումներն ավելի են զարգացել, կազմակերպությունները պետք է հետևեն կիբեռանվտանգության կառուցվածքներին և կառուցեն ավելի ուժեղ պաշտպանություն հաքերներից պաշտպանվելու համար:

Կառուցվածքների ձևավորումը մեծ արդյունքներ կտա ձեր կազմակերպության կիբեռանվտանգության, ինչպես նաև հաճախորդների անվտանգության պահպանման գործում։