DIGIFENCE TECHNOLOGY
Մենք ստեղծել ենք ժամանակակից և արդյունավետ անվտանգության լուծումների համակարգ, որի հիմնական նպատակն է ապահովել մեր հաճախորդների տեղեկատվական ակտիվների առավելագույն պաշտպանությունը։
Մեր թիմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող մասնագետներից, որոնց գիտելիքներն ու շարունակական մասնագիտական զարգացումը թույլ են տալիս արագ բացահայտել, կանխել և արդյունավետ արձագանքել կիբեռսպառնալիքներին՝ ապահովելով ձեր բիզնեսի անխափան և անվտանգ գործունեությունը։
Մեր մշակած լուծումները փորձարկված են տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների կողմից և հաջողությամբ կիրառվում են ինչպես փոքր ու միջին բիզնեսում, այնպես էլ` խոշոր ձեռնարկություններում։ Յուրաքանչյուր լուծում նախագծվում է՝ հաշվի առնելով հաճախորդի ենթակառուցվածքը, բիզնեսի առանձնահատկությունները և անվտանգության պահանջները։
ԴՖ համակարգը ճկուն է, մասշտաբավորվող և հեշտությամբ հարմարվում է կազմակերպության աճին ու փոփոխվող պահանջներին՝ ապահովելով երկարաժամկետ, հուսալի և արդյունավետ պաշտպանություն։